Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով, տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։

Ակցիան իրականացվել է Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով։

ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---