ՀԱՊԿ-ի կոչը կողմերին՝ դադարեցնել մարտերն ու նստել բանակցային սեղանի շուրջ

ՀԱՊԿ-ի կոչը կողմերին՝ դադարեցնել մարտերն ու նստել բանակցային սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության ղեկավար (ՀԱՊԿ) Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։

Նշվում է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին ձգտել գտնելու բացառապես խաղաղ ճանապարհով կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու տարբերակներ և խուսափել սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը թույլ չտալու համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անհանգստություն է հայտնել զինված հակամարտության վերսկսման առթիվ, որի ընթացքում երկու կողմն էլ զոհեր և վիրավորներ ունեն, այդ թվում՝ քաղաքացիականների շրջանում։

Նրա խոսքով՝ իրավիճակը չի նպաստում 1994-ի հրադադարի համաձայնագրի իրագործմանը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին: Զասը հայտարարել է, որ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---