ՀՀ-ում կորոնավիրուսի 327 նոր դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսի 327 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 49,574-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 327-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 958 դեպք կա, այլ պատճառով՝ 296։

Ապաքինվել է ևս 184 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,849 է, փաստացի բուժվողներինը՝ 4798։

Մեկ օրում թեստավորվել է 2886 մարդ։ Ընդհանուր առմամբ, 289,047 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---