ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտության գոտուց30 սեպտեմբերի 2020 - 21:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներ են հասցվում, մասնավորապես՝ Սիրիայից ու Լիբիայից՝ մասնակցելու ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրությունում: Գերատեսչությունից նշում են, որ խորապես անհանգստացած են այդ տեղեկություններով, «որոնք բերում են ոչ միայն հակամարտության գոտում առավել մեծ լարվածության, այլև երկարատև վտանգներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար»։ «Կոչ ենք անում շահագրգիռ երկրների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների ու վարձկանների՝ հակամարտության մեջ ներգրավումը թույլ չտալու ու տարածաշրջանից նրանց շուտափույթ հեռացնելու համար», - նշվում է հայտարարությունում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |