Հովհաննիսյան․ Ստեփանակերտին խփեցին, կան վիրավորներ

Հովհաննիսյան․ Ստեփանակերտին խփեցին, կան վիրավորներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 2-ին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ստեփանակերտին խփեցին»,- գրել է նա։

Հովհաննիսյանը նաև հավելել է՝ Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։

«Տուժել է փրկարար ծառայությունը»,-գրել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը երկու անգամ «Սմերչով» հարվածել էր Հադրութին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---