Արտասահմանցի և տեղացի լրագրողները՝ կրկին հակառակորդի թիրախում

Արտասահմանցի և տեղացի լրագրողները՝ կրկին հակառակորդի թիրախում

PanARMENIAN.Net - Միջազգային և տեղական տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է հակառակորդի կողմից, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Տուժածներ չկան:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հոկտեմբերի 1-ին Մարտունիում հրետակոծություններից վիրավորվել էին տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։Հրետակոծությունից վիրավորվել էր 4 լրագրող, որից 2-ը՝ ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներ։ Ֆրանսիացի լրագրողներից մեկի վիճակը ծանր էր, սակայն արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ստեփանակերտում վիրահատվելուց հետո, նա տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ հետո տարհանվել Ֆրանսիա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---