Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին, կան շատ տուժածներ

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին, կան շատ տուժածներ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով` ենթադրաբար, բնակելի տներ են ոչնչացվել, կան շատ տուժածներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---