ՊՆ․ Մեկ օրում հակառակորդը 540 զոհ է տվել, կորցրել է 45 զրահատեխնիկա ու 6 ինքնաթիռ

ՊՆ․ Մեկ օրում հակառակորդը 540 զոհ է տվել, կորցրել է 45 զրահատեխնիկա ու 6 ինքնաթիռ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի դրությամբ վերջին 24 ժամում հակառակորդը 540 զոհ ունի, 700-ից ավելի վիրավոր, մոտ 45 զրահատեխնիկա է կորցրել, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասն օդում չեն խոցվել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդը կորցրել է նաև 3 ուղղաթիռ ու 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

Հակառակորդը շարունակում է մեծ տրամաչափի զենքերով թիրախավորել խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարտերը շարունակվում են, դրանց հիմնական ուղղությունը հյուսիսն ու հարավն են։ Մեր զինված ուժերը շարունակում են հիմանկանում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ»,-ասել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---