Վարչապետ․ Սա նոր Սարդարապատ է![]() 3 հոկտեմբերի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին ուղերձով դիմել է ժողովորդին՝ նշելով, որ սա ցեղասպանության փորձ է հայ ժողովրդի նկատմամբ, բայց ՀՀ քաղաքացին այլևս Դերզորի ճամփորդը չէ․ սա նոր Սարդարապատ է։ «Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի և նպատակի անունն է՝ հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրն ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մեկ շաբաթ հայ ժողովուրդը դիմակայում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը: «Մասշտաբներն աննախադեպ են: Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում: Հազարավոր արկեր ու հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ ու տասնյակ հազարավոր հետևակ մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով: Հակառակորդի 100-150 զինվոր է նետվում մեկ դիրքի ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը՝ նշելով նաև, որ բացառապես հաղթանակն է միայն, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում, պետք է կոտրել ոսոխի մեջքը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |