Արցախի ԱԳՆ․ Պետք է վերականգնվի 1994-ի շփման գիծը, որ նոր պատերազմի գայթակղություն չլինի

Արցախի ԱԳՆ․ Պետք է վերականգնվի 1994-ի շփման գիծը, որ նոր պատերազմի գայթակղություն չլինի

PanARMENIAN.Net - Արցախը պետք է ձգտի վերականգնել 1994 թվականի շփման գիծը, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի մոտ որևէ գայթակղություն չլինի նոր պատերազմի համար, հայտարարել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

«Իմ կարծիքն այն է, որ մենք առնվազն պետք է վերականգնենք առաջնագիծը և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։ Ընդհանրապես պետք է վերականգնվի 1994 թվականի այն առաջնագիծը, որը հաստատվել էր։ Այդ գծի խախտման պատճառով է, երբ Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, դա իրենց հնարավորություն տվեց, որ նորից պատերազմ սկսեն։ Այսինքն՝ այդ փոքր տարածքային նվաճումները մեծ պատերազմի հիմք են դառնում»,- հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---