Խաղաղապահների մասին Փաշինյանի խոսքերը ռուսական ԶԼՄ-ներում կոնտեքստից կտրել են![]() 3 հոկտեմբերի 2020 - 23:58 AMT PanARMENIAN.Net - Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում «կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը»՝ այդպիսով չբացառելով ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ քննարկումը։ Իրականում, թեև ՏԱՍՍ-ը մեջբերում է Փաշինյանին ուղիղ խոսքով, հայտարարությունը մեկնաբանվում է կոնտեքստից դուրս։ Մասնավորապես, Al Jazeera-ի լրագրողը վարչպետին հարցնում է՝ կցանկանա՞ր արդյոք Լեռնային Ղարաբաղում տեսնել ռուս խաղաղապահների: Փաշինյանն ասում է, որ այդ հարցերը կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընդհանուր կարգավորման համատեքստում: Հայտարարությունը տարընթերցման պատճառ է դարձել նաև այլ լրատվամիջոցներում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |