Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդը մասնակցել է Արցախի պաշտպանության հանրահավաքին

Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդը մասնակցել է Արցախի պաշտպանության հանրահավաքին

PanARMENIAN.Net - Արցախում կրակի դադարեցման պահանջով և ադրբեջանական ագրեսիայի կասեցման դեմ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում անցկացվող հանրահավաքին մասնակցել ու ելույթ է ունեցել նաև երկրի նախկին ղեկավար Ֆրանսուա Օլանդը։

Ալֆորվիլլում կայացած հանրահավաքին ելույթ են ունեցել ու հայերին իրենց աջակցությունը հայտնել նաև Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Փուլվարը, Վալ դը Մարն շրջանի պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Ալֆորվիլլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, փոխանցում է Ա1+-ը:

Նրանք միաձայն նշել են, որ հայ ժողովուրդը թուրք-ադրբեջանակն հարձակման է ենթարկվում, իսկ տարածաշրջանը վտանգվում է՝ թուրքիայի ռազմական ներկայության պատճառով։

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ բողոքի ակցիա են իրականացրել նաև Լոս Անջելեսի հայերը։ Այնտեղ մեքենաները փակել էին քաղաքի մայրուղիներից մեկը՝ պահանջելով, որ ամերիկյան լրատվամիջոցները ներկայանեն Արցախում իրավիճակը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող 3 երկրի ղեկավարների խաղաղության առաջարկները։

Փափազյանը հիշեցրել է, որ ադրբեջանական բանակին հարյուրավոր ահաբեկիչներ և թուրքիայից եկած մասնագետներ են աջակցում։

«Այս բանակը չպետք է հաղթի, Ադրբեջանը չպետք է հաղթի։ Հայ ազատության մարտիկները, որոնք ժողովրդավարության հաղթանակի համար են կռվում, որոնք պաշտպանում են իրենց հողը և խաղաղությունը, կռվում են ադրբեջանական բանակի դեմ։ Մինչդեռ ադրբեջանական բանակը կռվում է խաղաղ բնակչության դեմ՝ հրետակոծելով Ստեփանակերտը, Մարտունին, հարյուրավոր խաղաղ բնակիչներ ունեցող գյուղեր»,-հայտարարել է նա՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական դիրքորոշման համար։

Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---