ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ-ները՝ ԼՂ վիճակի մասին. Վերջին շրջանի հարձակումները խիստ վտանգում են տարածաշրջանային կայունությունը

ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ-ները՝ ԼՂ վիճակի մասին. Վերջին շրջանի հարձակումները խիստ վտանգում են տարածաշրջանային կայունությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքի գործերի գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում: Այդ մասին ասվում է ԼՂ հարցի վերաբերյալ նրանց համատեղ հայտարարությամբ, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Մասնավորապես, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արվում առանց նախապայմանների հրադադար հաստատել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

«Նախարարներն անվերապահորեն նշում են, որ վերջին շրջանի հարձակումները, որոնց նպատակը, հավանաբար, քաղաքացիական օբյեկտներն էին ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև այդ հարձակումների անհամամասնությունը տարածաշրջանային կայունության համար անընդունելի վտանգ են ներկայացնում»,- ասված է հայտարարությունում:

Հղում անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը, նախարարները կրկին կոչ են անում հակամարտող կողմերի անվերապահորեն հրադադար հաստատել:

Բացի այդ, դրանում նշվում է, որ կողմերը պատրաստ են իրենց վստահված մանդատով կոչ անել ՀՀ ու Ադրբեջանին վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին` հիմնվելով արդեն հայտնի միջազգային փաստաթղթերի և սկզբունքների վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---