ԵԽԽՎ-ն դատապարտել է ԼՂ մասով Թուրքիայի սադրիչ հայտարարությունները

ԵԽԽՎ-ն դատապարտել է ԼՂ մասով Թուրքիայի սադրիչ հայտարարությունները

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի կոմիտեում դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և կոչ արել Անկարային դադարեցնել նման գործողությունները։ Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի ղեկավար Միխաել Օստրում Յենսենը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, երկու երկիրը (Ադրբեջանն ու Հայաստանը) պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել վեճերը։ Այդ պարտավորությունը, որը ստանձնում են բոլոր անդամ պետությունները, նշանակում է նաև, որ բոլոր անդամ պետությունները պետք է ձեռնպահ մնան գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին լուծել վեճերն ուժի միջոցով»,- ասվում է կոմիտեի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում։

«Կոմիտեի անդամները նաև արտահայտվել են Թուրքիայի անմիջական մասնակցության մասին հակամարտությանը և կոչ արել նրան անհապաղ դադարեցնել դա»,- ասել է նա։

«Այս մարտական գործողություններն արագ վերաճում են լայնածավալ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---