Զախարովա․ Քննարկվում է ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը

Զախարովա․ Քննարկվում է ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Մոսկվան քննարկում է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Region Monitor-ը։

Նա նաև հայտնել է, որ հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ-ում իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

Զախարովան նշել է, թե սպասվում է, որ այցը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։

«Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանն ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսություններով, ինչպես ամենաբարձր, այնպես էլ մի շարք այլ մակարդակներում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---