Քարնեգիի գիտաշխատողը՝ Պոմպեոյին․ Թվիթով ԼՂ մարտերը չեն կանգնի

Քարնեգիի գիտաշխատողը՝ Պոմպեոյին․ Թվիթով ԼՂ մարտերը չեն կանգնի

PanARMENIAN.Net - Թվիթով քաղաքականությունը չի կանգնեցնում Ղարաբաղյան հակամարտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, եթե չի այցելում տարածաշրջան և կողմերին բանակցությունների չի կանչում, պետք է առնվազն լինի հեռախոսային կապի մեջ նրանց հետ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին` անդրադառնալով ԼՂ կողմերին հրադադարը չխախտելու կոչով Պոմպեոյի գրառմանը։

Պետքարտուղարն ԱՄՆ-ի անունից կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին կատարել հրադադարի շուրջ իրենց պարտավորվածությունները և չհասցնել հարվածներ քաղաքացիական շրջաններին, ինչպիսիք են՝ Ստեփանակերտը և Գյանջան։

«Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և հայտնում ենք մեր հավատարմությունը խաղաղ կարգավորմանը»,- գրել էր նա։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---