Ֆրանսիական դեպարտամենտն իշխանությունից պահանջել է ԼՂ օգտին հրաժարվել չեզոքությունից![]() 19 հոկտեմբերի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը կոչ է արել երկրի նախագահին և կառավարությանը վերանայել դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտորեն օգնել Արցախին։ Դեպարտամենտը (Ֆրանսիայի վարչատարածքային բաժանում-խմբ.) պահանջում է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը լինի հետևյալը. «Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»։ Այն արձանագրել է, որ հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը ծանր զինամթերքի կիրառմամբ հարձակվել է Հայաստանի վրա, այսինքն՝ դրանք ուղղված են եղել միջազգային ճանաչված սահմաններ ունեցող ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Բացի այդ, Ադրբեջանը սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Իսկ սեպտեմբերի 27-ին «Ադրբեջանը դեռ իր պապերի արած ցեղասպանությունը չճանաչած Թուրքիայի աջակցությամբ և վարձկաններով պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որի ընթացքում թիրախավորվում են խաղաղ բնակավայրեր»: Նշվում է, որ Ֆրանսիան փորձել է գտնել խաղաղ լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներից է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ միասին: Սակայն խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից: Բայց, ըստ դեպարտամենտի, այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած և հայ խաղաղ բնակչությանը թիրախավորած Ադրբեջանի նկատմամբ: Նաև հաշվի առնելով, որ Թուրքիայի ներգրավվածությունը տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ է ներկայացնում, նաև հրադադարի շուրջ պայմանավորվածությունների նկատմամբ անարգանքը, խորհուրդը նախագահից և կառավարությանը կոչ են արել վերանայել երկրի դիրքողրոշումը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |