Հովհաննիսյան․ Մարտերի ուժգնությունը որոշակի թուլացել է, հյուսիսում հետ են շպրտվել19 հոկտեմբերի 2020 - 22:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ Արցախի հյուսիսում մեկ-երկու գրոհից հետո հակառակորդը հետ է շպրտվել, հարավում մարտերը շարունակվում են, դիրքային փոփոխություններ ու զորաշարժեր գրեթե չեն եղել, մարտերի ուժգնությունը որոշակի թուլացել է, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ մարտական գործողությունների գոտուց զոհերի մարմինների դուրսբերման համար կարևոր է միջազգային դիտորդների ներկայությունը․ այդ մարմինները միջդիրքային տարածքներում են, կրակի տակ հայտնվելու վտանգ կա։ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հորդորել է նաև ներդրում ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին՝ աջակցելու համար ՀՀ-ին ու Արցախին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):
Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |