Գերմանիան ԿՄԽԿ-ի միջոցով €2 մլն կտրամադրի Արցախին

Գերմանիան ԿՄԽԿ-ի միջոցով €2 մլն կտրամադրի Արցախին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմի այս փուլում Գերմանիան ունի երկու գերակա նպատակ՝ հումանիտար օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանն ու հասնել անվերապահ, անհապաղ հումանիտար հրադադարի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը։

Նա նշել է, որ Կարմիր խաչը միջազգային հանրությունից Լեռնային Ղարաբաղում հումանիտար նպատակներով՝ շտապ 9 մլն եվրո էր խնդրել և Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի, փոխանցում է Times Now News-ը։

Նա նշել է, որ Գերմանիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, պատրաստ է խթանել բովանդակային բանակցություններին։

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդունեն, որ միջազգային հանրությունը չի ընդունի այս երկարամյա հակամարտության որևէ ռազմական լուծում։ Անհնար է բանակցային շահեկան դիրքեր գրավել մարտի դաշտում։ Հրադադարին ու նոր բովանդակային բանակցություններին այլընտրանք չկա»,- ասել է Մաասը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---