Կադրեր՝ Արցախում սիրիացի ահաբեկչի ձերբակալությունից![]() 2 նոյեմբերի 2020 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին համացանցում կադրեր են հրապարակվել Արցախի դեմ կռվող սիրիացի ահաբեկչի ձերբակալությունից։ Հրապարակված կադրերում երևում է, որ ահաբեկիչը վնասվածք ունի, հայ զինծառայողները փորձում են ճշտել՝ ինչ լեզվով է նա խոսում, հասկանում է արդյոք անգլերեն կամ ռուսերեն։ Ավելի վաղ համացանցում հայ ռազմագերիների մասնակցությամբ մի քանի տեսանյութ են հրապարակել ադրբեջանցիները․ նրանք հիմնականում բռնություն են կիրառել ռազմագերիների հանդեպ, խոշտանգել ու ծաղրել հայ զինծառայողներին։ Որոշ հոլովակներում հայ ռազմագերիների դիեր են երևում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |