ՊՆ․ Մոտ 30 հոգանոց ստորաբաժանում ենք ոչնչացրել, դիվերսանտներն ամեն կերպ փորձում են խնդիր լուծել՝ չի ստացվում 5 նոյեմբերի 2020 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ի ամբողջ գիշեր մարտերը ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը նվազել է, Շուշիի մերձակայքում գտնվող դիվերսանտներն ամեն կերպ փորձում են որոշ խնդիրներ լուծել, դա նրանց չի հաջողվում, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նոյեմբերի 5-ի երեկոյի դրությամբ մոտ 30 հոգանոց խմբավորում է ոչնչացվել, որոշները փախել են։ Նրա խոսքով՝ առավոտյան մարտերն ավելի թեժ են եղել՝ հրետանու կիրառմամբ։ Օրվա ընթացքում Արցախի հյուսիսում, կենտրոնում, Կարմիր շուկայի հատվածում, հարավում փոքր գրոհող խմբերով ու նվազագույն թվով զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կորուստներ կրելով։ «Վարձկաններն ու ադրբեջանական բանակը չեն հաջողելու, որովհետև Շուշիի ու հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ձեռքին իրենց բնակավայրերն են պաշտպանում։ Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվում են ու շարունակվելու են, բայց վիճակն օրհասական չէ։ «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվում է, մեր ձորերն ու անտառները նրանց դժոխքն են դառնալու»,- ասել է Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ քաղաքացիական բնակչության մուտքն իրենց իսկ անվտանգությունից ելնելով չի թույլատրվում, չնայած Բերձորի ճանապարհը՝ Լիսագորի հատվածում, հայկական ստորաբաժանումները մաքրել են, այդտեղ պարեկություն է իրականացվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ Հովհաննիսյան․ Շուշիում դրոշ դնելու համար փոքր խմբերով ժայռեր են մագլցում, ոչնչացնում ենք Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |