€35․6 մլն Հայաստանին ԵՄ-ից՝ Covid-19-ի հետևանքների հաղթահարմանը

€35․6 մլն Հայաստանին ԵՄ-ից՝ Covid-19-ի հետևանքների հաղթահարմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի համավարակի հետևանքները չեզոքացնելու նպատակով 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացնում, փոխանցում են ԵՄ-ից։

Դրամաշնորհը համավարակի ազդեցությունը մեղմելու համար ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասն է։ ԵՄ-ից հայտնել են, որ որոշումն առանձին ոլորտներում բարեփոխումների դրական գնահատանքի արդյունք է:

Համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով վերաբաշխվել և համալրվել է նոր ֆոնդերով՝ «մեղմելու համաճարակի՝ հայ ժողովրդի վրա ունեցած հետևանքները»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել տրամադրվող օժանդակությունը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը նշել է, որ կիսում են համավարակի մարտահրավերը և համոզմունք հայտնել, թե միայն միասնաբար կկարողանան հասնել հաջողության։

Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 107,466-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1042-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 64,910 է, փաստացի բուժվողներինը՝ 40,569-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1580 դեպք կա, այլ պատճառով՝ 407:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---