Կանադայի ԱԳՆ․ Ակնկալում ենք, որ Բաքուն խստորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները

Կանադայի ԱԳՆ․ Ակնկալում ենք, որ Բաքուն խստորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները

PanARMENIAN.Net - Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է՝ ակնկալում են, որ Ադրբեջանը խստորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները, իսկ Թուրքիան դուրս կգա հակամարտությունից։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և ընդմիշտ կդադարեն։ Ինչպես նախկինում արդեն հայտարարել ենք՝ Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։

Կանադան աշխատում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ իր միջազգային գործընկերների հետ։

Ես մշտական կապի մեջ եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ պարզելու, թե ինչպես կարող է Կանադան այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին, ում հետ մեր ժողովուրդն ամուր կապեր և ընդհանուր արժեքներ ունի»,- ասվում է գրառման մեջ։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հայտարարված հրադադարից հետո կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար կողմերը պետք է բանակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում», – նշված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. AFP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---