Արցախ է վերադարձել ևս 1900 փախստական

Արցախ է վերադարձել ևս 1900 փախստական

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին ռուս խաղաղապահները ՀՀ-ից Ստեփանակերտ են ուղեկցել վերադարձող փախստականներով ավտոբուսների և մեքենաների հերթական շարասյունը։

Ստեփանակերտ է մեկնել 23 ավտոբուս և անձնական 250 մեքենա՝ Արցախ է վերադարձել ևս 1900 փախստական, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Խաղաղ բնակիչների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր կազմակերպվել է ՌԴ Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի հսկողությամբ։

Նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ է վերադարձել ավելի քան 6000 մարդ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---