Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել ՀՀ՝ Covid-19-ի դեմ պայքարին աջակցելու

Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել ՀՀ՝ Covid-19-ի դեմ պայքարին աջակցելու

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով ՀՀ առողջապահության նախարարության դիմումին ի պատասխան Մեծ Բրիտանիայից 7 հոգանոց բուժանձնակազմ է ժամանել Հայաստան՝ 5 շաբաթով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու, փոխանցում են UK-Med-ից։

Բժիշկները UK-Med հասարակական կազմակերպությունից են, նրանց՝ ՀՀ գալը հնարավոր է դարձել UK Aid-ի ֆինանսավորմամբ։

Համաճարակների ու արտակարգ իրավիճակների ուղղությամբ մասնագիտացած թիմը ղեկավարում է UK-Med-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Վայթվիքը։

Նա նշել է, որ իրենք պատրաստվում են աջակցել հայ բուժաշխատողներին, որոնք ծանր հիվանդների են բուժում, խորհրդատվություն տրամադրել վարակների վերահսկման հարցում՝ պահպանելով բուժանձնակազմի ու պացինետների առողջությունը։

UK-Med-ը Հայաստանին աջակցել է նաև 1988-ի երկրաշարժի ժամանակ։

Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 127,522-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 813-ով։ Առողջացածների ընդհանուր թիվը 98,944 է, փաստացի բուժվողներինը` 26,069-ը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2002 դեպք կա, այլ պատճառով՝ 507:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---