ՌԴ ԱԻՆ․ Լեռնային Ղարաբաղում առաջիկա օրերին 25 բնակելի տուն կվերականգնվի

ՌԴ ԱԻՆ․ Լեռնային Ղարաբաղում առաջիկա օրերին 25 բնակելի տուն կվերականգնվի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի 25 բազմաբնակարան տան բնակիչներ առաջիկա օրերին կկարողանան զբաղեցնել իրենց բնակարանները, տեղեկացնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Լեռնային Ղարաբաղում ամբողջ թափով ընթանում են մանկապարտեզների, դպրոցների, բազմաբնակարան և սեփական տների վերականգնողական աշխատանքները։ Առաջիկայում 25 բազմաբնակարան շենք կրկին լիարժեք կացարան կդառնա վերադարձողների համար»,-ասել են նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է նաև մոտ ապագայում վերականգնել Ստեփանակերտի հյուրանոցը, որը մինչև 100 մարդ կարող է ընդունել։ Միաժամանակ շինանյութ է առաքվում Արցախի շրջաններ։ Մոտ 22 տոննա փայտանյութ, ապակի և այլ նյութր են տեղափոխվել Մարտակերտ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---