Արցախի ՄԻՊ․ Խորհրդային սահմանների շարունակականությունն անընդունելի սկզբունք է![]() 18 դեկտեմբերի 2020 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումը՝ անընդունելի գործընթաց: «Անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներ դրանցից խուսափելու համար, առավել ևս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ»,-գրել է նա: Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացները նախատեսված չեն 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ: Նա նշել էր նաև, որ «որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Հայկական կողմին առաջարկվել է նաև մինչև դեկտեմբերի 18-ի 17։00-ն հետ քաշվել 13 գյուղի մերձակա բարձունքներից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |