Լյուքսեմբուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել ԼՂ կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի խորհրդարանը  բանաձև է ընդունել ԼՂ կարգավիճակի վերջնական կարգավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Լյուքսեմուրգի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիրին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։

Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Բացի այդ, Լուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնություններ և ատելություն են տարածում, ինչպես նաև՝ ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---