ԱՆ խոսնակը՝ էկոնոմիկայի նախարարին․ Կարանտինի երկարաձգման նախագծում տնտեսական գործունեության արգելք չկա

ԱՆ խոսնակը՝ էկոնոմիկայի նախարարին․ Կարանտինի երկարաձգման նախագծում տնտեսական գործունեության արգելք չկա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինի երկարաձգման նախագծով տնտեսական որևէ գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսի վարակման ռիսկն այդ կազմակերպություններում, հայտարարել է առողջապաահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ կարանտինը երկարացնելու նախագիծն իրենց հետ չի քննարկվել, նախարարությունը դեմ է դրան։ Նա նշել է, որ իրենք կքննարկեն և «միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանան այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել»։ Քերոբյանի խոսքով՝ այժմ տնտեսությանն ամենաշատն է անհրաժեշտ թթվածին և պետք է ամեն ինչ անել, որ այն հնարավորինս բաց աշխատի:

«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչը առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է։ Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու»,- գրել է նա։

Նիկողոսյանը նշել է, որ համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում իրավիճակը լարված է, որոշ երկրներ լոքդաունի են գնում մահվան դեպքերի կտրուկ աճի պատճառով և նման պարագայում «միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է»:

ԱՆ-ն կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու առաջարկ է ներկայացրել, նախագիծը դեռ չի հաստատել Կառավարությունը։ Նախագծի հաստատվելու դեպքում գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---