Պողոսյան․ Արցախ է վերադարձել 95,000 հոգի, ՌԴ-ն հրապարակում է միայն իր միջնորդությամբ վերադարձողների թիվը![]() 22 հունվարի 2021 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Արցախ վերադարձողների թվի մասին ռուս խաղաղապահների և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրապարակած թվերը ճիշտ են, ռուսները հրապարակում են միայն իրենց միջնորդությամբ վերադարձածների թիվը, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է Civilnet-ը։ «Երկու թիվն էլ, իրենց հերթին, ճիշտ են։ Իրավ, նոյեմբերի 10-ից մինչև այսօր Արցախ է վերադարձել 95,000 մարդ։ Ռուսական քարտեզում նշված թիվը վերաբերում է միայն իրենց միջնորդությամբ ավտոբուսներով Արցախ վերադարձած մարդկանց։ Բայց պետք է հաշվի առնել, որ բազմաթիվ մարդիկ վերադարձել են իրենց սեփական մեքենաներով, տաքսիներով կամ այլ միջոցներով և չեն օգտվել անվճար ավտոբուսներից։ Նաև կարևոր է նշել, որ խաղաղապահների թվում ներառված են միայն նոյեմբերի 14-ից հետո վերադարձածները, սակայն մեծ ալիք կար նոյեմբերի 10-14 ընկած ժամանակահատվածում»,- նշել է Վահրամ Պողոսյանը։ Հունվարի 20-ին Երևանում Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ մինչև այժմ Արցախ է վերադարձել 95,000 մարդ։ Ռուս խաղաղապահները ամեն օր քարտեզ են հրապարակում, որտեղ նշում են նաև Արցախ վերադարձած հայերի թիվը, որը հւնվարի 21-ի դրությամբ 50,390 թիվը։ ![]() ![]() Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |