Սյունիքում ձերբակալված 2 ադրբեջանցին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքու են վերադարձել

Սյունիքում ձերբակալված 2 ադրբեջանցին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքու են վերադարձել

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվին է վերադարձվել ՀՀ ԱԱԾ կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ 2 զինծառայող։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանցի զինծառայողները ձերբակալվել էին հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի տարածքում։

Բացի այդ, հունվարի 30-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը ադրբեջանցի 16 հիվանդ զինծառայողի է տարհանել՝ Վանք բնակավայրից տեղափոխելով Մաղավուզ, որտեղ նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին:

Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---