ՌԴ վերացրել է ՀՀ-ից լոլիկի ներկրման արգելքը

ՌԴ վերացրել է ՀՀ-ից լոլիկի ներկրման արգելքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի և պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները:

Այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

2020-ի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել էր Pepino mosaic virus-ի հայտնաբերման պատճառով:

«Որոշումը կայացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա: Ներկրումը թույլատրվում է 13 ձեռնարկությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---