ԱԻՊԾ․ Ադրբեջանական արգելքի պատճառով՝ մարմինների որոնումները դեռ չեն վերսկսում

ԱԻՊԾ․ Ադրբեջանական արգելքի պատճառով՝ մարմինների որոնումները դեռ չեն վերսկսում

PanARMENIAN.Net - Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները դեռ չեն վերսկսվել:

PanARMENIAN.Net ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանն ասաց, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել որոնողական աշխատանքների վերսկսումը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։ Մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---