ՌԴ-ն մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի թույլտվությունը

ՌԴ-ն մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի թույլտվությունը

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդիր առանց Covid-19» բջջային հավելվածի կիրառման ժամկետը, որից անհրաժեշտ է օգտվել ՌԴ պետական սահմանը հատելիս՝ ներկայացնելով բացասական արդյունքը։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում, գրում է «Վեդոմոստին»։

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են պարզեցված կարգով մուտք գործել Ռուսաստան ՀՀ և Բելառուսի տարածքով` օգտվելով «Ճամփորդիր առանց Covid-19» հատուկ բջջային հավելվածից»,- ասվում է փաստաթղթում։

Հավելվածի միջոցով պարզեցվում է ԵԱՏՄ պետությունների բնակիչների տեղափոխման գործընթացը երկրների միջև՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։ Ավելի վաղ հավելվածից օգտվելու ժամկետը սահմանվել էր մինչև 2021թ. մարտի 1-ը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---