Ֆիզուլիում ևս 3 աճյուն են գտել

Ֆիզուլիում ևս 3 աճյուն են գտել

PanARMENIAN.Net - Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում մարտի 11-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում վերջինից հայտնաբերվել է ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողական աշխատանքները մարտի 12-ին կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ մարտի 11-ը որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---