ՀՀ և ՌԴ միջև չվերթերն ապրիլի 1-ից կավելանան![]() 26 մարտի 2021 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից Ռուսաստանն ավելացնում է դեպի Հայաստան չվերթերի քանակը։ Համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ օպերշտաբի նիստի արդյունքում։ Նշվում է, որ շաբաթվա կտրվածքով փոխադարձաբար մեկական չվերթ կավելանա ՌԴ միջազգային օդանավակայաններից, բացառությամբ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, գրում է Interfax-ը։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «համաճարակային իրավիճակն առանձին երկրներում և վարչապետ Միխայիլ Միշուստինի համաձայնությամբ»։ Փետրվարի 1-ից ՌԴ-ն բացել է սահմանը ՀՀ քաղաքացիների համար, որոնք կարող են մուտք գործել ՌԴ տարածք օդանավակայաններով՝ կորոնավիրուսի բասացական թեստի առկայությամբ, որը գրանցված պետք է լինի «Ճամփորդում եմ առանց Covid-19-ի» հավելվածում։ Կանոնավոր ավիահաղորդակցությունը ՀՀ և ՌԴ միջև վերսկսվել է փետրվարի 15-ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |