Վրաստանը դեմ է ԼՂ հարցով «3+3» ձևաչափով հարթակի ստեղծմանը

Վրաստանը դեմ է ԼՂ հարցով «3+3» ձևաչափով հարթակի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ԼՂ հարցում «3+3» ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, Վրաստանի համար անընդունելի է:

Նա նշել է, որ հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ համատեղ տարածաշրջանային հարթակում աշխատել Ռուսաստանի հետ:

«Ոչ մի հարթակ Ռուսաստանի հետ, որն օկուպացրել է մեր տարածքները, մենք չենք դիտարկվում»,- ասել է նա, գրում է Apsny.ge-ն։

Զալկալիանին իր տարբերակն է առաջարկել՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան։

«Մենք ցանկանում ենք ներգրավված լինել կարգավորման գործընթացներին։ Նոր հարթակ ենք առաջարկում՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան՝ որպես երկխոսության հարթակ միջազգային գործընկերների հետ»,- ասել է նա։

Ըստ Զալկալիաննի՝ Վրաստանն Արևմուտքի համար միակ և ամենահուսալի գործընկերն է տարածաշրջանում։

Նա ասել է նաև, որ խորը ճգնաժամը Վրաստանում անթույլատրեի է, քանի որ «տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողություններ են, ակնհայտ է ռուսական ռազմական ներկայությանը աճը»։

«3+3» ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, առաջարկել է Թուրքիան։ Ըստ նրա՝ այդ ձևաչափը թույլ կտա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---