Արա Աբրահամյան․ Ակտիվ մասնակցելու եմ ընտրություներին

Արա Աբրահամյան․ Ակտիվ մասնակցելու եմ ընտրություներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ժամանելու է Հայասան՝ մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Աբրահամյանն այս մասին ասել է ՌՀՄ պաշտոնական էջին հարցազրույցում՝ նշելով նաև, որ շատ ակտիվ է մասնակցելու ընտրություններին։

«Ինչո՞ւ եմ ասում` ես ակտիվ մասնակցելու եմ, որովհետև ես մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում, որ չեմ պայքարել, ճիշտը չեմ ասել, չեմ ասել՝ «դու ո՞վ ես, որտեղից ես եկել, ի՞նչ ես արել քո կյանքի ընթացքում»,-ասել է Աբրահամյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։

Նա նշել է, որ շուտով կասի, թե ինչ կերպ է մասնակցելու ընտրություններին, որն է իր քաղաքական ուժը, ինչ ծրագրեր ու պայմանավորվածություններ ունի։

Աբրահամյանը կոչ է արել չվերցնել կաշառք ու խոսել է ռուս-հայկական հարաբերությունների մասին։

Հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունների։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---