Թաներ Աքչամը Ցեղասպանության մասին նոր գիրք է գրել![]() 7 ապրիլի 2021 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը նոր գիրք է գրել Հայոց ցեղասպանության մասին։ Այդ մասին հեղինակը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Աքչամն այն սակավաթիվ թուրք գիտնականներից է, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Գիրքը թուրքալեզու է։ «Իմ նոր թուրքերեն գիրքը: Հայոց ցեղասպանության համառոտ պատմությունն է․․․ Սա հիանալի զգացողություն է՝ ասես նորածին երեխա լինի»,- գրել է Աքչամը։ Աքչամը 20-րդ դարի 70-ականներին հեռացել է հայրենիքից: Նա մի քանի աշխատություն ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանությունը։ Նա «Կայսրությունից հանրապետություն», «Թուրքական ազգայնամոլությունը և Հայոց ցեղասպանությունը», «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի պատասխանատվությունը» գրքերի հեղինակ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |