ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ կարգավորումը13 ապրիլի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստնն ու Իրանը կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորումը։ Այդ մասին ասվել է այցով Իրանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպմանը։ Կողմերը դիտարկել են նաև տարածաշրջանի երկրների հնարավոր դերն այդ գործընթացում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ ջանքերը, որոնք թույլ են տալիս պահպանել կայուն հրադադարը։ Մենք կարևորել ենք հակամարտութան հետևանքների հաղթահարումը և ընդհանուր առմամբ հակամարտության երկարաժամկետ քաղաքական և դիվանագիտական կարգավորումն արդարության հիման վրա՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովրդների, և քննարկել ենք այն դերը, որ կարող են ունենալ այդ գործընթացում տարածաշրջանի երկրները»,-ասել է Լավրովը։ Արցախում 44 օրյա պատերազմի ժամանակ Իրանը կարգավորման իր պլանն էր առաջարկել, որն ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սառեցումն էր ու այն նոր՝ Իրան-Թուրքիա-Մոսկվա ձևաչափով ներկայացնելը։ Photo. Reuters Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |