Լուկաշենկո․ Ալիևը Երևանին իմ միջոցով ֆինանսական առաջարկ էր փոխանցել

Լուկաշենկո․ Ալիևը Երևանին իմ միջոցով ֆինանսական առաջարկ էր փոխանցել

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ էր փոխանցել Երևանին։ Ըստ Լուկաշենկոյի՝ այն ժամանակ Ալիևն առաջարկում էր վերականգնել Ղարաբաղն ու «բարձրացնել Հայաստանը», եթե պաշտոնական Երևանը գնա հակամարտության խաղաղ կարգավորման, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ապրիլի 13-14-ը Լուկաշենկոն աշխատանքային այցով Բաքվում էր, որտեղ բանակցել է Ալիևի հետ։ Հանդիպման ավարտին նրանք պատասխանել են լրագրողների հարցերին։

«Իհարկե, երբ ես արդեն նախագահ չեմ լինի, շատ լավ բան կարող եմ պատմել այն մասին, թե ինչ էր առաջարկում Ալիևը հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանը ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար։ Այդպիսի առաջարկներից մեկը սա էր․ «Լսիր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերություններ ունես՝ ես պատրաստ եմ ոչ միայն Ղարաբաղը վերականգնել, այլև Հայաստանը ոտքի հանել։ Ես հիմա նույնիսկ գումարը չեմ նշի, որը պատրաստ եմ հենց հիմա վճարել։ Փոխանցիր նրանց, որ խաղաղ կարգավորեն այս հարցը»,- պատմել է Լուկաշենկոն Ալիևի հետ ունեցած վաղեմի խոսակցության մասին։

Նա նշել է, որ այն ժամանակ նավթի գինը գերազանցում էր 100 դոլարը 1 բարելի դիմաց։

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ դա ասում։ Եղել է այդպիսի բան։ Բայց ՀՀ նախկին ղեկավարությունը, (վարչապետ Նիկոլ) Փաշինյանից առաջ, հրաժարվել է»,- ասել է Լուկաշենկոն։

2020-ի դեկտեմբերին համացանցում ձայնագրություն հայտնվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սագսյանի և Լուկաշենկոյի զրույցից։ Վերջինս առաջարկում էր Սարգսյանին հանձնել 5 շրջան, ապա «անել այնպես, որ պատերազմ չլինի»: Բելառուսի նախագահն առաջարկում էր շրջանների հանձնումից հետո խաղաղապահ առաքելություն տեղակայել։ Սարգսյանի հարցին, թե ինչու ՀՀ-ն պետք է հենց այնպես 7 շրջան տա, Լուկաշենկոն արձագանքում է, թե հենց այնպես չէ՝ Ալիևը կվճարի $5 մլրդ։ Սարգսյանն էլ ասում է, թե պատրաստ է Ալիևին $6 մլրդ տալ, միայն թե նա հրաժարվի Արցախի 7 շրջանի պահանջից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---