Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Արցախում կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021թ․ կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5704 քաղաքացու հետազոտություն, որից 728-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2612 դեպք: Կատարվել է 23,159 թեստավորում:

Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---