Դեսպան․ Մակրոնը ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում![]() 1 մայիսի 2021 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան նախագահ Էմանուել Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Դեսպանը մանրամասնել է՝ օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։ «Իրոք, տեղի է ունենում գործընթացների ինտենսիֆիկացում, որը մի կողմից պայմանավորված է ապրիլի 24-ով, մյուս՝ պատճառն այն է, որ հայ ռազմագերիների ազատ արձակման գործում և այլ հարցերում առաջընթաց չկա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ի երեկոյան խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաջորդ օրը խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումն է։ Եվ Ռուսաստանը, բնականաբար, այս գործընթացի մաս է կազմում, քանի որ Մոսկվան ներկա է Լեռնային Ղարաբաղում, և նպատակը քաղաքական գործընթացի վերսկսումն է, որպեսզի քննարկվեն այն հարցերը, որոնք կարգավորված չեն նոյեմբերի 10-ի փաստաթղթով։ Ունենք հրադադար, ինչը կարևոր ձեռքբերում է, բայց կան մի շարք այլ հարցեր, որոնք պետք է քննարկել, և դա անել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով», - նշել է Լաքոթը։ Դեսպանը նշել է նաև, որ պետք է ամրապնդել հրադադարը ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի սահմաններին։ «Ընդհանրապես, պետք է վերսկսել քաղաքական գործընթացը, որը թույլ կտա Հայաստանին ու Ադրբեջանին բանակցել»,- ասել է նա։ Եվրամիության նախարարների կոմիտեն ապրիլի 28-ին կոչ արեց վերադարձնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության» հետևանքով գերեվարված ռազմագերիներին և ձերբակալված անձանց՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |