Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին![]() 7 մայիսի 2021 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Կոչը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։ «Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք դեռևս անազատության մեջ են պահվում: Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների վերադարձն այդ առումով դրական ժեստ էր»,- ասված է գրառման մեջ։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ևս ողջունել էր Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը և հորդորել ազատել բոլոր պահվող անձանց։ Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |