Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Կոչը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, որոնք դեռևս անազատության մեջ են պահվում: Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների վերադարձն այդ առումով դրական ժեստ էր»,- ասված է գրառման մեջ։

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ևս ողջունել էր Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերի ազատ արձակումը և հորդորել ազատել բոլոր պահվող անձանց։

Մայիսի 4-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 3 հայ գերի։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի է պահվում, ըստ իրավապաշտպանների` թիվը մոտ է 300-ի։ Մոտ 70-ը պատերազմից հետո վերադարձել է ՀՀ։ Առնվազն 19 գերի, որից 4-ը՝ կին, սպանվել է գերության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---