Լավրով․ Երևանում հասկանում են, որ ականապատման քարտեզների հարցը պետք է լուծվի11 մայիսի 2021 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ավարտին ասուլիսում հայտարարել է, որ, իր կարծիքով, Երևանում հասկանում են, որ ականապատման քարտեզների հարցը պետք է լուծվի։ «Մենք քննարկել ենք այդ հարցը Երևանում։ Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարությունը հասկանում է, որ այդ հարցը պետք է լուծել։ Եվ արվել են առաջին քայլերը, և ես այդ մասին իրազեկել եմ ադրբեջանական ղեկավարությանը։ Հուսով ենք, որ այդ հարցի լուծումը կարագացվի և այն ամբողջությամբ կլուծվի»,- ասել է նա, գրում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։ Լավրովը նաև ասել է, որ ՌԴ պատվիրակությունը Բաքվում մտադիր է նախանշել ԼՂ-ում առաջացող հարցերի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերը։ «Հուսով եմ` այսօր կկարողանանք նախանշել կոնկրետ քայլերը, որոնք թույլ կտան լուծել «հողի վրա» առաջացող հարցերը։ Բնականաբար, իրավիճակը բարդ է, երկար տարիներ չի լուծվել»,-ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորման բանալին եռակողմ հայտարարության բոլոր պայմանավորվածությունների պահպանումն է։ Լավրովը նշել է, որ այն ներառում է իրավիճակի կարգավորման համար այն ամենը, ինչ անհրաժեշտ է, և միտված է ապաշրջափակելու կումունիկացիաները, որոնք շրջափակված էին գրեթե 30 տարի, ինչը խոչընդոտ էր տարածաշրջանի զարգացման համար։ «Մեր զինվորականները գործում են ադրբեջանական կողմի հետ սերտ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում նրանց գործունեությունը։ Նրանք նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը»,- ասել է նա։ Այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց ամբողջ բարդությանը։ Այդ մասին Լավրովն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հտ հանդիպմանը։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |