Երուսաղեմում հայերի շրջանում տուժածներ չկան

Երուսաղեմում հայերի շրջանում տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Երուսաղեմում, որը վերջին օրերին հրթիռակոծվել է Գազայի հատվածից, հայերի շրջանում տուժածներ չկան։ Այդ մասին հայտնել են ԱԳՆ-ից, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան։

Նախարարությունից նշել են նաև, որ մշտական կապի մեջ են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների հետ:

«Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ չկան, համայնքային կյանքն ընթանում է բնականոն հունով»,– ասել են գերատեսչությունից:

Երուսաղեմում և Սուրբ Երկրում ստեղծված լարվածության հետևանքով հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել, եկեղեցիները չեն տուժել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

«Այս օրերին կանոնավոր կերպով կատարվել են եկեղեցական բոլոր արարողությունները, կրթական հաստատություններում շարունակվել են դասընթացները»,-ասվում է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասամ» բրիգադի մարտական թևը հարյուրավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Շարժման ներկայացուցիչներն ընդգծել էին, որ գնդակոծությունների ակտիվացումը կապված է Պաղեստինի բնակելի շենքերին ուղղված հարվածների հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---