Եթե Երևանն ու Բաքուն խնդրեն, ՌԴ-ն կօգնի սահմանային կարգավորման հարցում![]() 18 մայիսի 2021 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կաջակցի ՀՀ-ին և Ադրբեջանին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանք լինի երկու կողմից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն։ «Դա նորմալ իրավիճակ է, երբ կողմերը նման իրավիճակում դիմում են oգնության, աջակցության համար, առավել ևս, որ մենք ունենք փորձ՝ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մշակման համատեքստում։ Ուստի եթե նման դիմում լինի բոլոր մասնակիցների կողմից, ոչ թե մեկ կողմից, նկատի ունեմ՝ Ադրբեջանից և Հայաստանից, մենք պատրաստ կլինենք ցուցաբերել այն աջակցությունը, որը կարող ենք»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ռուդենկոն հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին։ «ԱԳՆ ղեկավարները հավաքվում են Դուշանբեում՝ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը։ Ես չեմ բացառում, որ այդ հարցը ևս կքննարկվի։ Կարծում եմ՝ հիմնական բանավեճը տեղի կունենա Դուշանբեում նախարարների հանդիպման շրջանակում»,- ասել է նա։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |