Աֆեյանը միլիարդատեր է դարձել Covid-19-ի դեմ Moderna-ի պատվաստանյութի շնորհիվ![]() 22 մայիսի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստանյութերի շնորհիվ աշխարհում 9 նոր միլիարդատեր է հայտնվել, որոնց թվում է նաև հայտնի ամերիկահայ գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Այդ մասին ասվում է The People's Vaccine Alliance շարժման զեկույցում, որին անդամակցում են տարբեր իրավապաշտպան, հումանիտար և բժշկական կազմակերպություններ, գրում է ՌԻԱ Նովոստի։ Միլիարդատեր են դարձել նաև Moderna ընկերության ևս 3 ներկայացուցիչ՝ գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, ներդրողներ Թիմոտի Սփրինգերն ու Ռոբերտ Լանգերը։ Նոր միլիարդատերերի թվում են հայտնվել նաև BioNTech-ի ղեկավար Ուգուր Շահինը, իսպանական դեղագործական Rovi-ի գլխավոր տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության 3 համահիմնադիրը։ Նշվում է, որ նոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 19․3 մլրդ դոլարի։ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարեց։ ԱՀԿ վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 165 մլն դեպք է գրանցվել, մահացել է ավելի քան 3․4 մլն պացիենտ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |