Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի՝ հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի՝ հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

PanARMENIAN.Net - Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել հայատյացություն քարոզող Ադրբեջանի փոստային նամականիշները:

Այն կայացվել է, քանի որ Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և վարքի կանոնների համապատասխան դրույթներին։

Միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ:

Ի պատասխան՝ ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---